Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ նրա ընտանիքի անդամներն արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չեն: Ըստ նույն աղբյուրների՝ նախկին ոստիկանապետը ընտանիքի հետ տեղափոխվել է արտերկիր՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ:

Նշվում է, որ Ն. Նազարյանի ընտանիքը ցանկանում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ նրանք նաեւ բիզնեսներ ունեն: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատել Ներսես Նազարյանի կամ նրա որդու` Արմեն նազարյանի հետ, սակայն ապարդյուն. նրանց հեռախոսահամարներն անջատված են:

Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանի պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքը Երեւանում բազմաթիվ բիզնեսներ ուներ: Իսկ 2013 թվականի ապրիլին պաշտոնանկ լինելուց հետո Նազարյանների գործերը սկսեցին աստիճանաբար վատանալ: Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետներից վերջինը փակվեց անցած տարվա աշնանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ