Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում ինքնասպան եղած գազալցակայանի աշխատող Յուրա Բ․-ն, որի մասին գրեց «Հրապարակը», ըստ Հայանիստ գյուղի բնակիչների, վերջին 5 տարիներին պարտքեր էր կուտակել, անհոգ կյանք էր վարում, որին վերջակետ դրեց «Գուդվինի» ապարատը։ Յուրան ապարատին պարտվեց լցակայանի օրվա ողջ հասույթը եւ կախվեց։ Ըստ Դարակերտի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի, նրա տարեց ծնողների ռեակցիան եղել է․ «Պրծավ՝ գնաց»։

Գյուղապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ բացատրական աշխատանքներ է տարել հանգուցյալի հետ, նաեւ ապարատների թեմայով։ «Բայց եթե մարդը չի հասկանում, որ փողը բալիկներին տանելու փոխարեն պետք չէ ապարատի մեջ լցնի, ի՞նչ անես»։

Յուրան երկու երեխա ուներ, կնոջից բաժանված էր, եղբայրը Ռուսաստանում էր, ծնողները մնացին մենակ։ «Ինչպե՞ս կանխել նման դեպքերը» հարցին գյուղապետը պատասխանում է․ «Հանել-ռադ անել ապարատները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ