Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին՝ Արսեն Աֆրիկյանին, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան: Նա նախկինում «Աբովյան», ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, երկու կալանավորների փախուստից հետո ազատվեց, ապա նշանակվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ:

Մեզ տեղեկություններ են հասել, որ օրերս նա եղել է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի մոտ, հանդիպել ՔԿՎ աշխատակիցների հետ: Ասում են, թե Աֆրիկյանին կնշանակեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ղեկավար: Սակայն ոմանք նշում են, որ կնշանակեն ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու դեպքում: Թեեւ Օսիկյանի նախարար դառնալու դեպքում ՔԿՎ պետի պաշտոնին հավակնում է նաեւ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ