Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ, գրանցել են: Չնայած նրան, որ վերջին շրջանում եղան գործիչներ, որոնք փորձեցին ստեղծել կուսակցություն կամ գոնե հայտարարեցին դրա մասին, գրանցման առումով անհաջող ընթացք ունեցան: Զորօրինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված «Ալյանս» կուսակցությունը չգրանցվեց, որի համար նրանք ստիպված եղան օգոստոսի 29-ին երկրորդ անգամ, բայց արդեն փակ համագումար անցկացնել, իսկ թե ինչ կլինի հետագայում, դեռ պարզ չէ: Այս ամենը որոշ շրջանակների մոտ խանդ է առաջացրել, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պետք է արտոնություն ստանա եւ կրի ամենաընդդիմադիրի տիտղոսը: Չնայած, կրկին մեր տեղեկություններով, Փաշինյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, որպեսզի մի կլորիկ գումար հայթայթի՝ նորաթուխ կուսակցության առաքելությունն իրականացնելու համար:

Ի դեպ, կան լուրեր, որ նոր կուսակցություն է պատրաստվում գրանցել տխրահռչակ Վարդան Օսկանյանը:

Մեկ այլ նորաստեղծ կուսակցություն էլ մոգոնել է վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Սակայն նա դժվար թե կարողանա զավթել ընդդիմադիրի տիտղոսը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ