Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություն է արել:

Մոտավորապես, 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյոք որեւէ կուսակցության միջոցով, թե՞ որպես անկախ պատգամավոր:

Ինչպես տեղեկացնում է «ԱՄՆ-ի հայկական կյանք» ամսագիրը, Աբրահամյանը նշել է, որ մտածում է 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին՝ շեշտելով, որ ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, որտեղ արտագաղթի ծավալներն օր օրի մեծանում են:

«Հիմա ես հանդիպումներ եւ քննարկումներ եմ ունենում Սփյուռքի բոլոր հայկական համայնքներում: Աստված ինձ տվել է ամեն ինչ, հիմա ես որոշում եմ կայացրել ծառայել իմ ժողովրդին»,- ասել է Աբրահամյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ