Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանը, նախորդ տարի 29 մլն 166 հազար դրամ արժողությամբ առանձնատուն է գնել: Միեւնույն ժամանակ  Մկրտումյանը վաճառել է իր հողամասը, դրա դիմաց ստանալով 4,8 մլն դրամ:


Մարինե Մկրտումյանը, դատելով, հայտարարագրից, չէր կարող ավելի քան 29 մլն արժողությամբ առանձնատուն գնել, քանի որ այդքան գումար չուներ: Եթե 2014թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 40 հազար դոլար, ապա տարեվերջին՝ գրեթե 30 հազար դոլար: Եթե համարենք, որ համարենք, որ տարվա ընթացքում նվազած 10 հազար դոլարը նա ծախսել է հենց առանձնատան գործարքի համար, հողամասի վաճառքից ստացված 4,8 մլն դրամը նույնպես, ապա 29 միլիոնի կեսից էլ գումար է ստացվում: Իսկ թե ինչ կամ ում միջոցներով է Մարինե Մկրտումյանը առանձնատուն գնել, հայտնի չէ:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ