Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է կիսով չափ։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը։

Եթե անցած տարի նշված ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում էր 221,6 միլիոն դոլար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 111,8 միլիոն դոլար։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ անկում արձանագրվել է միայն 2009 թվականին։ Այդ տարի ներկրման ծավալների անկումը 58 տոկոս էր։ Բայց այդ տարի Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարի, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ունենք ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ