Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նույն օրը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպման օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը:

Դատելով նրանից, որ հաղորդագրությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարող ենք եզրակացնել, որ հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի նախաձեռնությամբ: Դատելով հանդիպման բովանդակության ազդից՝ կարող ենք եզրակացնել, որ Մոսկվան, ըստ էության, որոշակի անհանգստություններ կամ դժգոհություններ ունի Հայաստանի հետ կապված: Սրա մասին է վկայում երկկողմ համագործակցությունը խորացնելու մասին քննարկումների ազդարարությունը, քանի որ երկկողմ հարաբերությունների հարցում Հայաստանը ՌԴ հանդե կարծեք թե անում է նույնիսկ ավելին, քան հնարավոր է կամ տրամաբանական:

Սրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանի այցի մասին հաղորդագրությունը վկայում է, որ այցը լինելու է, այսպես ասած, հանպարտասից, այսինքն դրա անհրաժեշտությունը նոր է առաջացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ