Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կուրթանում տեղի ունեցած ողբերգության շուրջ կրքերը չեն հանդարտվում, հիմա էլ ամբողջ գյուղի քննարկման թեման կալանավորվածի գոմում բռնկված հրդեհն է: Այս կողմն իրավապահներին բողոքել է, թե հուղարկավորության գիշերն իրենց գոմում բռնկված հրդեհը հաշվեհարդար է սպանված պատանու ընտանիքի անդամների կողմից:

Գյուղացիներն էլ վրդովվել են այս պնդումներից՝ հիմնավորելով, թե ինչպես կարող են խոր վշտի մեջ գտնվող մարդիկ եւ իրենց հարազատները, այն էլ՝ հուղարկավորության գիշերը, նման քայլի դիմել: Գյուղացիների համար տարակուսելի է, որ հրդեհի ժամանակ անասունները գոմում չեն եղել: Սա էլ ենթադրությունների տեղիք է տալիս, որ այն շինծու է եւ այդպիսով կալանավորվածի ընտանիքը փորձում է ցույց տալ, քր ինքն էլ պակաս հարվածի տակ չէ: Բողոքել են նաեւ, որ վրեժխնդիր լինելու համար սպանվածի հարազատները հրկիզել են նաեւ բակում գտնվող խոտի դեզը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ