Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Քաջարանի հիվանդանոցում 15 անձանց Հեպատիտ C-ով վարակման դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրվող բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ացագյանն անարդար է համարում իր դեմ մեղադրանքը: «Առավոտ»-ի հետ զրույցում բժիշկը պնդում է, որ ինքը կապ չունի վարակի տարածման հետ, ավելի կոնկրետ իր մեղքը չի ընդունում:

«Մեղադրում են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար, ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ: Սանիտարահամաճարակային իրավիճակը պահպանելը միջին օղակի խնդիր է: Այսինքն՝ գործիքների ախտահանումը, մաքրությունը պահպանելը իմ գործը չէ: Ասում են՝ նարկոզի գործիքները լավ չենք ախտահանել, բայց դա, նորից եմ կրկնում, իմ գործը չէ, գործիքներն ախտահանում են բուժքույրները, չեմ ուզում իրենց մեղադրել, բայց ես օգտագործում եմ այն, ինչ ինձ տալիս են»,- ասաց Երվանդ Ավագյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ