Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ամերիկյան հեղինակավոր «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը հրապարակել է մի վերլուծություն, որի համաձայն՝ հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունում առաջիկա ամիսներին նշանակալից շրջադարձ կատարվի։

«Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստատուս-քվոն՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ եւ փորձել երկարաժամկետ վերահսկողություն սահմանել տարածաշրջանի նկատմամբ»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նման գնահատական են հնչեցրել «Ստրատֆորի» վերլուծաբանները, որոնց կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ Ռուսաստանի ռազմավարությունը սկսում է փոխվել։

«Ամեն դեպքում, նախկինի համեմատ Ադրբեջանի եւ Ռուսաստանի վերջին ամիսների շատ ավելի լավ հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս, թե արդյո՞ք Մոսկվան Ադրբեջանին հրապուրիչ առաջարկ չի արել Լեռնային Ղարաբաղի խիստ ազգայնական թեմայով»,- գրում են վերլուծաբանները՝ նշելով, որ Ադրբեջանին հոգնեցրել են ԵԱՀԿ-ի միջնորդությամբ տարվող բանակցությունները:

Միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին կստիպի վերաբանակցել պայմանները, մարտական գործողությունների վերսկսումն է, եւ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի միակ հովանավորը, դրանց վերջ տալու համար կխաղա միջնորդի գլխավոր դերը։ Մենք կասկածում ենք, որ այս պլանը կարող է Հայաստանի վրա դրվել միայն դիվանագիտական միջոցներով,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները՝ եզրափակելով,- Ունենալով Լեռնային Ղարաբաղն իր որդեգրմանը սպասող տարածքների ցանկում՝ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր սահմաններից դուրս ոտքի տեղ անելու եւ ավելի ընդլայնելու քաղաքականությանը»։

«Ստրատֆորն» ամերիկյան արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող հետազոտական կենտրոններից մեկն է, եւ այդ իմաստով վերը նշված գնահատականները կարելի է համարել ԱՄՆ-ի, գուցե ընդհանրապես Արեւմուտքի պատասխանը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին, մասնավորապես, դրա ընթացքում Հայաստանի կողմից հնչեցված առաջարկին ու ընդունված հայտարարությանը:

Հայաստանը հայտնվել է ռուսական ճնշման տակ, որից դուրս գալու գինը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը: Ռուս խաղաղապահներով կամ առանց դրանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ