Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 

«Առավոտ» թերթը գրում է. «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կայանալիք «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին Կոմիտաս եւ ընդհանրապես մի շարք հայերեն երգեր կկատարի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյան:

Մաեստրոն հայտնեց, որ համերգին ընդառաջ՝ իրենց գործընկերներից մեկից իմացել է, որ կա այդպիսի թուրք երգչուհի, որը հայերեն է երգում եւ առաջիկայում այցելելու է Երեւան:

«Ինձ ասացին՝ արդյոք հնարավո՞ր է համատեղ ելույթի հնարավորությունը: Հետաքրքիր է, որ  լինելով ազգությամբ թուրք՝ նա ոչ միայն երգում է հայկական ժողովրդական երգեր, այլեւ իր նպաստն է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ