Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Ռուբիկ Աբրահամյանը շաբաթ օրն «Արարատ» գինու, օղու գործարանի Մասիսի մթերման կայանում անհարմար վիճակում է հայտնվել։ Չգիտես ինչու, մարզպետը որոշել է ներկայանալ Գագիկ Ծառուկյանի ու խաղողագործների՝ մթերման կայանում նախատեսված հանդիպմանը, բայց պարզվել է՝ անկոչ հյուր է։ Գործարանի տնօրեն Մարինե Հարությունյանն ընդհանրապես չի ճանաչել մարզպետին եւ, մտնելով գործարանի բակ ու մարզպետին եւ նրան ուղեկցողներին տեսնելով, հարցրել է. «Ովքեր եք դուք»։

«Հա, չեմ ճանաչում, բայց ուրախ եմ»,– արդարացել է տիկին տնօրենը, ապա լրագրողների ներկայությունից ցայտնոտի մեջ ընկել։ Երբ նկատել է իրեն նկարահանող լրագրողներին, տիկինը բորբոքվել է եւ դա որակել «լկտի» պահվածք, վերջում էլ ընդհանրապես կորցրել է ինքնատիրապետումը։ «Եկել, իմ տան մեջ ինձ նկարում եք, հլը համբերեք պարոն Ծառուկյանը գա...»,– սպառնացել է նա։ Ծառուկյանն էլ չի նկատել մարզպետի ներկայությունը, մեքենայից իջնելով՝ 5 րոպե խոստումներ է շռայլել, նորից նստել մեքենան ու հեռացել։ Մարզպետը Ծառուկյանի գնալուց հետո արագ անհետացել է տարածքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ