Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հակասությունների մասին լուրերը հին են, սակայն ասում են, որ 2016-ի բյուջեի ձեւավորման հետ կապված՝ դրանք ավելի են խորացել:

Ըստ կառավարության մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է ֆինանսների նախարարի պաշտոնում այլ անձի, ինչպես նախկինում էին պնդում՝ ոչ թե Պավլիկ Սաֆարյանին, այլ Վաչե Գաբրիելյանին նշանակելու համար: Ընդ որում` հարկային եւ մաքսային կառույցները ֆինանսների նախարարության «տակից» հանելու պայմանով:

Նախագահականում առայժմ ընդդիմանում են, սակայն Հովիկ Աբրահամյանը չի ընկրկում: Ի դեպ, ասում են, Սերժ Սարգսյանը սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման այս օրերին հրահանգել է` որեւէ պաշտոնյա որեւէ պաշտոնյայի դեմ լրատվամիջոցներով «բոչկա չգլորի»: Վարչապետ-ֆինանսների նախարար հրապարակային բարեկամական ռեւերանսները հենց այդ կոնտեքստում են»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ