Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Տիգրանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկն է։

Ի դեպ, նախօրեին Ս. Հակոբյանն ասել էր, որ ճանաչել էր իրեն ծեծողներին՝ որեւէ անուն չհրապարակելով, իսկ երեկ հայտնել էր, որ իրեն ծեծողներից մեկը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել, անունը՝ Տիգրան։

Նշենք, որ Ս. Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.–ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս. Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ