Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ.

Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, եւ արդյոք որեւէ քայլ կնախաձեռնի՞:

Ոչ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ծրագրերին լիովին համապատասխանում է վերահսկելի լարվածությունը, դա ոչ մի դեպքում դուրս չի գա վերահսկողությունից: Եվ այս ամենը հատուկ սրվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից առաջ, որտեղ համապատասխան հանդիպումներ են նախատեսված: Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նպատակ ունի Ղարաբաղում պատերազմ հրահրել: Պատերազմը Ղարաբաղում ՌԴ ծրագրերում ոչ մի դեպքում չի մտնում եւ, ես կարծում եմ, որ այստեղ կարելի է փոխզիջումային տարբերակներ գտնել: Սա միջազգային քաղաքականության այն քիչ հարցերից է, որտեղ Մոսկվան կարող է փոխզիջումային դիրքորոշում գտնել Վաշինգտոնի հետ:

Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, իսկ մեզ մոտ ասում են՝ յուրաքանչյուր գնված զենք մի օր կրակելու է, եւ հնարավոր է, հիմա արդեն ռուսական զենքը կիրառվում է հայերի դեմ:

Ռուսաստանը, կարծում եմ, գործում է այն տեսակետից, որ լայնամասշտաբ հակամարտությունից կարելի կլինի խուսափել, եւ բոլորն են այդպես կարծում: Իսկ այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, այստեղ պետք է գիտակցել, որ այդ տարածաշրջանում Ադրբեջանը Մոսկվայի համար, իհարկե, շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանը: Եվ դեռ երկար Մոսկվան իր ռազմավարական գործողությունները կշարունակի կառուցել՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում իր գլխավոր հետաքրքրությունը գտնվում է Ադրբեջանում, իսկ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում եւ Հայաստանում, երկրորդական է եւ ունի քաղաքական ենթատեքստ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ