Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին. «Ուզենք, չուզենք, եթե սահմանադրությունը դրված է հանրաքվեի, իսկ փորձը ցույց է տվել, որ եթե իշխանությունն ուզում է հանրաքվեով սահմանադրությունն անցկացնել, ամենայն հավանականությամբ դա կլինի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դա հաջողվել է:

Ոմանք նվնվում են դրանից, բայց ես ասում եմ՝ նախորդ սահմանադրությունով դորդուբեշ էի՞ք անում, նախկին սահմանադրությունով ի՞նչ արդյունքների եք հասել: Մենք ինչ-որ մի սահմանադրությունով ապրում էինք, ու այդ սահմանադրությունը, ճիշտն ասած, այնպես չէ, որ մեր ժողովրդի ցանկությունն էր կատարում, ու միշտ ժողովրդական իշխանություն էր ձեւավորվում: Հիմա սահմանադրությունը փոխվում է, նոր շանս է առաջանում, փորձե՛ք նոր շանսով նույն բանն անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ