Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու օրից` հոկտեմբերի 1-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ օրը գումարվելիք նիստում որոշմամբ հավանություն կտա «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին վաճառելու գործարքին:

Իսկ որոշման նախագծի 2-րդ կետում նշված է. «Սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է ՀՀ Կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որեւէ մեկը»:

Այսինքն՝ պարզվում է՝ Կառավարությունը, գործարքի հետ կապված ինչ-որ պահանջներ է ներկայացրել ՀԷՑ-ին, սակայն այդ մասին, չգիտես ինչու, չի հայտարարվել ո՛չ Կառավարության համապատասխան նիստում եւ ո՛չ էլ դրանից հետո»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ