Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամերիա բանկը» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի դեմ մեկուկես միլիարդ դրամի հայց է ներկայացրել։ Դեռեւս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝պահանջելով «Նավթ Ինվեստ» եւ «Ունիկո» ՍՊԸ-ներից ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ։

Այսպիսով պետք է արձանագրել, որ ֆինանսական խնդիրների հետ կապված դատարաններում հայտնվելը հանրապետական պատգամավորների մոտ համաճարակի պես սկսել է տարածվել։ Ինչպես հայտնի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը մի քանի ամիս առաջ սնանկ ճանաչվեց, վերջերս էլ հայտնի դարձավ որ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Սպարտակ Մեիքյանին էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է սնանկ ճանաչել 6 միլիոն 520 հազար դրամ պարտքի համար։ Մի խոսքով բյուջեի միջոցների սպառվելու հետ զուգահեռ ՀՀԿ-ականները սնանկանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ