Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 28-ի համարում կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը: Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվածների մեջ է նաեւ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը:

Վերջինս ծեծի գործով տուժող Զաքարյան եղբայրների մտերիմն է: Հենց այս փաստը հաշվի առնելով էլ «Ժողովուրդ»-ը երկու ամիս առաջ կանխատեսել էր, որ կողմերն, ի վերջո, «փոխանակում» են անելու՝ Տիգրան Խաչատրյանի ազատությունն ընդդեմ Արա Բուդաղյանի: Տիգրան Խաչատրյանին ազատելու համար անհրաժեշտ էր, որպեսզի տուժողները չբողոքեին: Այս խնդիրը լուծվեց, եւ մարզպետի որդին արդեն ազատության մեջ է: Ուստի, ենթադրվում է, որ այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն, եւ իսկապես խնդիրը կփակվի «ոչ ոքի» արդյունքով՝ Ավետիք Բուդաղյանի կյանքի գնով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ