Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը պատասխան է ուղարկել մեր «Հովիկ Աբրահամյանը շտապել է հայտարարել, թե էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավոր է» հոդվածին՝ որոշ բացահայտումներ անելով:

Մենք գրել էինք, որ չնայած Հայաստանի էլեկտրական ցանցերում դեռ աուդիտը չի սկսվել, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աուդիտի վրա, հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի «սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»:

Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ ՀԾԿՀ-ում ոչ թե աուդիտ է եղել, այլ ուսումնասիրություն, եւ դա գրելով մենք «խեղաթյուրել ենք» այդ գործընթացները:

«Պետք է տարանջատել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվությունը եւ ՀԷՑ-ում իրականացվող աուդիտը: Ուզում ենք շեշտել, որ ՀԵՑ-ում իրականացվող աուդիտը սակագնի հիմնավոր լինել-չլինելու հետ որեւէ առնչություն չունի: Էլելկտաէներգիայի սակագնի ձեւավորման հարցի ուսումնասիրությունը բացառապես դրված էր ՀԾԿՀ-ում խորհրդատվություն իրականացնող «Դելոյթ եւ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության վրա, որի եզրակացության հիման վրա էլ  վարչապետ Հ. Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ», - ասել է վարչապետի խոսնակը՝ փորձելով արդարացնել վարչապետի հայտարարությունը, թե թանկացումը հիմնավոր է:

Նկատենք, սակայն, դրանից Հ. Աբրահամյանի հայտարարությունը չի շահում, ընդահակառակը՝ տուժում է: Ուսումնասիրություն է կատարել «Դելոյթ եւ Տուշը», թե աուդիտ՝ թանկացման հիմնավորվածության մասին հնարավոր կլինի միայն ՀԷՑ-ի աուդիտից հետո: Տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ ի վերջո, սակագները բարձրացնելու ՀԷՑ-ի առաջարկը հիմնված է ՀԷՑ-ի ներքին իրավիճակի վրա, եւ միայն ՀԷՑ-ի աուդիտը կարող է պարզել՝ ի վերջո, ճի՞շտ են ներկայացվել թվերը ՀԾԿՀ, թե ոչ եւ արդյոք վնասների դիմաց պետք է վճարի սպառող քաղաքացին:

Ավելին՝ վարչապետի վերոնշյալ հայտարարությունը ոչ միայն անհիմն շտապողականության արդյունք է, այլեւ որոշ վտանգներ է պարունակում, քանի որ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող ընկերության կողմից կարող է ընկալվել որպես պատվիրատուի ուղղորդում:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ոչ թե աուդիտի գործընթաց էր, այլ «Դելոյթ եւ Տուշ» միջազգային ընկերության միջոցով իրականացվող խորհրդատվություն: Հոդվածում ակնհայտորեն խեղաթյուրված են ՀԾԿՀ-ում ու ՀԷՑ-ում իրականացվող գործընթացները»,- պնդել է վարչապետի խոսնակը՝ շարունակելով. «ՀԾԿՀ-ում իրականացվող խորհրդատվության նպատակն էր՝ սակագնի ձեւավորման հարցի ուսումնասիրությունը՝ մասնավորապես, թե արդյոք հիմնավոր է 6.93 դրամ բարձրացումը, իսկ ՀԷՑ-ում իրականացվող աուդիտի գործընթացը պետք է բոլորովին այլ հարցերի պատասխան տա, որոնք առհասարակ առնչություն չունեն էլէկտաէներգիայի սակագնի ձեւավորման հետ»:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի ուդիտը նույնպես իրականացնելու է «Դելոյթ եւ Տուշ» ընկերությունը, ինչն արդեն իսկ կասկածներ է հարուցել որոշակի պայմանավորվածության առկայության առթիվ: «Դելոյթ եւ Տուշը» ռուսական ընկերություն է, ինչն արդեն իսկ կասկածներ է հարուցում անցկացվելիք աուդիտի օբյեկտիվության վերաբերյալ: Ի դեպ, սույն աուդիտորական ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել մրցույթը շահելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Վարչապետի խոսնակն իր պատասխանում հարկ է համարել նաեւ տեղեկացնել. «Նշենք, որ «Դելոյթ եւ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը ռուսական ընկերություն է, գրանցված է 150-ից ավել երկրներում եւ հանդիսանալով ցանցի անդամ՝ գրանցված է նաեւ Հայաստանում: Միջազգային այս կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ըստ կարողությունների սկզբունքի: Մասնավորապես սովորական աուդիտն իրականացնում են տեղական կառույցները, իսկ մասնագիտացված աուդիտը եւ խորհրդատվությունը իրականացնում են նույն ընկերությունների ավելի  մեծ շուկաներում գործող մասնագիտացված թիմերը: Տվյալ պարագայում գործ ունենք տարեկան շուրջ 35 մլրդ դոլար շրջանառություն ունեցող տրանսնացիոնալ ընկերության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ