Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռեւս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերութան նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»:

Արդեն իսկ հայտնի է, որ Ս. Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ժամանակին հերքում դա: «Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ: Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ եւ բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը»,-պատասխանեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ