Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն երեկ քվեարկեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը՝ 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ քվեարկությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոր Սահմանադրության վերջնական նախագիծը պատգամավորներին բաժանվել է երեկ առավոտյան՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ միայն: Մինչդեռ փաստաթուղթը պատգամավորները պետք է ստանային հոկտեմբերի 2-ին: Սա նշանակում է, որ օրենսդիրները, նախագծին առանց ծանոթանալու, սեղմել են «կոճակները»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, «թիմը» ներկայացնող պատգամավորները՝ ի դեմս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի, երեկ չմասնակցեցին նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը:

Ենթադրվում է, որ այսօր կամ վաղը Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի, որով կնշանակվի հանրավքեի օր. ամենայն հավանականությամբ՝ դեկտեմբերի 6-ը: Ու եթե հանրաքվեն «այո» ձայների գերակշռությամբ անցնի, նշանակում է, որ մենք դեկտեմբերի 7-ին կարթնանանք միանգամայն այլ Հայաստանում, որտեղ պատգամավորներն այսուհետ կկարդան նախագծերը քվեարկելուց առաջ, որտեղ կլինեն բացառապես պատասխանատվության զգացողություն ունեցող պատգամավորներ եւ այլն: Մի խոսքով՝ լիովին այլ Հայաստանում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ