Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Պալատական» մտավորականների պակաս այսօր մենք չունենք, որոնք հարմար առիթը բաց չեն թողնում այս կամ այն պաշտոնյային հաճոյանալու համար: Սա ցցուն երեւում է իշխանության կամ որոշ մեծահարուստների կազմակերպած միջոցառումների ժամանակ, որոնց «ընտրյալ» մտավորականները ներկա են լինում: Տհաճ է անգամ տեսնել, թե ինչպես են վերջիններս պաշտոնյային մոտենում զուտ անձնական այս կամ այն խնդիրը լուծելու ակնկալիքով:

Իհարկե, այս մասնավոր զրույցներում երբեք ու երբեք չես լսի երկրի խնդիրներին առնչվող ազգի գաղափարական հատվածի մտահոգությունը:
Վերջերս ականատես եղա հերթական տհաճ դրվագին: Նախագահն իր տիկնոջ հետ միջոցառման էր մասնակցում, ներկա էին հիշյալ մտավորականներից մի քանիսը, որոնցից մեկը, ում օրումեջ եթերում եւ մամուլի էջերում ենք տեսնում, պատը «ջեղքեց» ու «քսմսվելով» մոտեցավ առաջին տիկնոջը: Կորացավ, հասնելով համարյա տիկնոջ ծնկներին, շշուկով ինչ-որ բան ասաց: Զգացվում էր, որ տիկին Ռիտային հաճելի չէր լսել նրան: Երբ խոսքն ավարտեց, առաջին տիկինը շատ չոր տոնով ասաց. «Երբ ինձ հարմար լինի, այ այսքան ժամանակ ունենամ (ձեռքի շարժումով «չափ» արեց) այն ժամանակ էլ կզբաղվեմ: Ճիշտը դա է»: Վերջին նախադասությամբ Ռիտա Սարգսյանը ցանկացած «մտավորականին» հասկացնել, որ անձնական խնդիրներով իրեն չանհանգստացնի:

Ինչպես ստվերի նման ամբոխը ճեղքելով մոտեցել էր առաջին տիկնոջը, նույնկերպ էլ անհետացավ հայ «դասական» մտավորականը, ով եթերից մեզ անընդհատ «ճիշտ» ապրելու բանաձեւ է «սովորեցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ