Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին մենք լուր էինք տպագրել, որտեղ գրել էինք, որ գողական աշխարհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ են Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։ Այդ լուրը հաջորդ օրը ոստիկանությունը հերքել էր եւ անգամ հերքման տեքստը տեղադրել իր կայքում՝ բարոյախրատական դաս տալով մեզ, թե՝ ճշտեք, հետո գրեք։ Ոստիկանության հերքումը մեզ ստիպեց այդ «այցի» վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ճշտել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո եւ մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի գոհ է դարձել։

Ժամանողների մեջ «ամենահեղինակավորը» ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր «Դվինի» տիրոջ սպանության գործով եւ երկար ժամանակ Երեւանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգեւորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առջեւ, տարբեր ժեստեր արել։ Նա շրջում էր մեծ շքախմբով, եւ Պռոշյանի այն հատվածում, որտեղ կանգ էր առել, օրեր շարունակ թիկնապահական ուժերի կուտակումներ էին։

Արամչոն ճաշել է «Բելաջիոյում», «Հարսնաքարում», մեծ թվերի հասնող առեւտուր արել երեւանյան խանութներից, հատկապես՝ «Լա գալերի» թանկ խանութից։ Մեր տեղեկատվության մեջ միակ անճշտությունը եղել է Պզոյի ժամանելը, ինչը, կարծում ենք, հատուկ են տարածել՝ Արամչոյի կշիռը բարձրացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ