Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավազ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքել է տոնախմբության հրապարակը։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էլնոնորա Թամանյանը զբաղեցնում էր Կենտրոն վարչական տարածքի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը։
Նկատենք, որ սա որերորդ դնպքն է, երբ հրավառությանը վտանգավոր է դառնում մարդկանց առողջության համար, բայց սրանից ոչ քաղաքային, ոչ էլ հանրապետական իշխանություններն առանձնապես դասեր չեն քաղում։ Հավելենք նաեւ, որ տոնակատարությանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ ու մանկահասակ երեխաներ, եւ տիկին Էլեոնորայի փոխարեն կարող էր հայտնվել հենց նրանցից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ