Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդային իշխանությունների օրոք բռնագրավված հայկական եկեղեցիների խնդրից բացի՝ մեկ այլ կարեւոր խնդիր կա, որ առայսօր շարունակվում է եւ լուծման կարիք ունի:

«Խոսքը վերամկրտությանն է վերաբերում: Վրաց եկեղեցին չի ճանաչում այլ եկեղեցիների մկրտությունը, չնայած առաքելահաստատ բոլոր եկեղեցիներն էլ ուղղափառ եկեղեցիներ են: Սա լուրջ խնդիր է, որը բավական տհաճություններ է պատճառում խառնամուսնությամբ ընտանիքներին: Այսօր տասնյակ ընտանիքներ սպասում են, որ մի լուծում գտնվի, որպեսզի վերջապես պսակադրվեն կամ իրենց երեխաներին մկրտեն, սակայն այդ հարցն այդպես էլ չի լուծվում:

Ընդ որում, այս մասին ոչ միայն հայերս ենք բարձրաձայնում, այլեւ տեղի կաթոլիկները եւ այլ եկեղեցիների ներկայացուցիչները»,-ասում է Վիրահայոց թեմի առաջնորդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ