Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կրկին շարունակվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի բուռն քննարկումները: Իրենց ելույթներում ՄԻՊ-ին չխնայեցին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական պատգամավորները։ Բավական ուշագրավ էր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյան-ՄԻՊ Կարեն Անդրեասյան «փոխհրաձգությունը, որը նույնիսկ անձնական եւ վիրավորանքների դաշտ տեղափոխվեց։ Երբ ՄԻՊ-ի 560 էջանոց ելույթը ՀՀԿ խմբակցության պատգամավորը որակեց «փնթի, ջուրծեծոցի, copy-paste», Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ֆարմանյանը քաղաքական պատվեր է կատարում եւ հստակեցրեց, որ դա իշխող ՀՀԿ-ի պատվերը չէ. «Նեղ անձնական շեֆերի պատվերով կամ մի շեֆի պատվերով էր, բայց ով է՝ չեմ կարող ասել: Շատերը գիտեն, թե ում հետ եւ որտեղ է հաճախ գտնվում պարոն Ֆարմանյանը. Հենց այդտեղից էլ նա ստացել է իր պատվերը, այդ կեղտոտ հանձնարարությունը»:

«Առավոտ»-ը Սամվել Ֆարմանյանին հարցրել է՝ ո՞վ է նրա շեֆը. «Իմ մեկնաբանությամբ ես չէի պատվի նման անլուրջ մարդու կողմից կատարված նման անլուրջ եւ տխմար հայտարարությունը։ Եթե իրեն իր տղամարդկությունը չի բավարարել՝ ասելու, թե ում մասին է խոսքը, ինձ համար դժվար է... Իմ ղեկավարը հանրապետության նախագահն է։ Ես հանրապետության նախագահի քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ»։ Սամվել Ֆարմանյանն անբարոյական է համարում անհարկի շահարկումները շեֆի փնտրտուքներում եւ հիշեցնում է, որ եղել են դեպքեր, երբ ինքը չի զլացել տարբեր խնդիրների վերաբերյալ իր կարծիքը ներկայացնել. «Բայց դրանից հեռուն գնացող եզրակացություններ կարող է անել մարդը, ով մի քիչ երկար չի մտածում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ