Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որեւէ կերպ ներգրավված չէ «այո»–ի քարոզարշավին: «Ու թեեւ երեկ մամուլը գրել էր, որ Գյումրիում երկու տեղամաս էլ Վարդան Ղուկասյանին են տվել «այո» ապահովելու համար, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հերքեց դա՝ չթաքցնելով իր նեղվածությունը իշխանություններից։

«Ախր ո՞վ է անում էդ տարածքների, տեղամասերի բաժանումը, որ մի հատ էլ տենց բան են գրում», - հարցրեց Ղուկասյանը։ Իշխանությունը՝ պատասխանեցինք։ «Էհ, աղջիկ ջան, դու սխալվել ես, իսկ ես այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ «այո»–ի քարոզ իրականացնեմ», - ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ