Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին եւ հարազատներին:

Առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե Հայ առաքելական եկեղեցին ինչու պետք է նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվի: Սակայն նման տեսակետի համար եկեղեցին առավել քան լուրջ պատճառներ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ