Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ամանորին, ինչպես նաեւ եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում: Համեյանդեպս, եթե հավատանք ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց.

«Դրամավարկային քաղաքականության բազմաթիվ մեխանիզմներ ենք օգտագործում եւ շարունակելու ենք օգտագործել, որպեսզի ինչպես Ամանորին, այնպես էլ 2016-ին գնաճը զսպենք: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ոչ տարեվերջին, ոչ հաջորդ տարի մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Անգամ եթե արտաքին գործոններով պայմանավորված հայտնի խնդիրները շարունակվեն, մենք էլի կդիմակայենք մարտահրավերներին: Եթե համեմատենք անցյալ տարվա Ամանորի շեմին տեղի ունեցած գնաճի հետ, ապա վստահ եմ, որ այս տարի ավելի կբարելավվեն պայմանները»:

Պարոն Ջավադյանի այս խոստումն, անշուշտ, կհիշենք՝ անկեղծորեն ցանկանալով, որ այն իրականանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ