Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ իշխանությունները համապատասխան մարմինների, սոցիոլոգների օգնությամբ ներքին-իրական սոցհարցումներ են անցկացնում (որոնք չեն հրապարակվում), որ հասկանան ժողովրդի տրամադրությունը՝ սպասվող «թվանկարչության» ժամանակ ճիշտ «վրձիններ» օգտագործելու համար:

Մեր տեղեկություններով՝ իշխանություններն այս անգամ խիստ անակնկալի են եկել մարզերում տիրող պասիվությունից, քաղաքային համայնքներում եղած քիչումիչ ակտիվությունն էլ «ոչ»-ի կողմնակիցներով է պայմանավորված: Ասում են նաեւ, թե հանձնարարված է մարզպետներին, գյուղապետներին, ամեն գնով «արթնացնել» համայնքների ժողովրդին, որ գնան՝ թեկուզ «ոչ» ասել, մնացածն իրենք «գիտեն՝ ինչ անեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ