Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստին մասնակցող պաշտոնյաներին հորդորել է չխուսափել լրագրողներից եւ կոչ է արել կառավարության շենքի հետնամուտքով դուրս գալու փոխարեն դուրս գալ գլխավոր մուտքով։ 

Աբրահամյանը նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողները սպասում են նախարարներին հարցեր տալու, եւ անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից։

Սակայն վարչապետի այս հորդորներն ունեցել են ընդամենը 5 տոկոսի ազդեցություն։ Կառավարության երեկվա նիստից հետո գլխավոր մուտքով դուրս են եկել գործադիրի այն անդամները, որոնք սովորաբար չեն խուսափում լրագրողների հետ շփումներից, մասնավորապես Կարեն Ճշմարիտյանը, Արմեն Եղիազարյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Արմեն Մուրադյանը, Արմեն Ալավերդյանը։ Իսկ վերը նշված 5 տոկոսի «էֆեկտը» ապահովել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որը նախկինում դուրս էր զալիս կառավարության շենքի հետնամուտքով իսկ երեկ օգտվեց գլխավոր մուտքից։

Մյուսները, ինչպես, օրինակ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, կամ ծլկել են հետնամուտքով, կամ շենքի վերեւի հարկերում սպասել են այնքան, մինչեւ որ լրագրողները հեռացել են կառավարության շենքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ