Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ՝ կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50-50 են. «Սպասում է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո։ Նա առանձնապես ոգեւորված չէ կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսի խնդիր ունի»։

Այնուհանդերձ, ԲՀԿ եւ մերձ-ԲՀԿ-ական շրջանակը սպասում է այդ կուսակցության ստեղծմանը, մանավանդ քոչարյանական թեւը՝ Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, պրոքոչարյանական կայքերի խմբագիրներ։ Ի դեպ, թիմը նաեւ սպասում է Արա Աբրահամյանի կուսակցության ստեղծմանը՝ ոչ թե մաս կազմելու համար, այլ հույսով, որ դրա հայտնությամբ ստատուս քվոն քաղաքական դաշտում կփոխվի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ