Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերգծով այլեւս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն արտագաղթել է Հայաստանից: «ՀԺ»-ին հայտնի դարձավծ, որնա գրին քարտ է շահել եւ օրերս մեկնել է ԱՄՆ:

Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 3-ին եւ ուղարկել էր կադրերի տրամադրության ռեզերվ:

Կադրային սույն փոփոխությունն անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը: Նա առանձնակի աչքի էր ընկել եւ 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացրած ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, եւ դրանից հետո հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում:
Վերջին անգամ նա աչքի էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ:

Փաստորեն անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր եւ իր նմանների ապականած Հայաստանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ