Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթն անդրադառնում է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանի շուրջ ծավալված իրադարձություններին: 

«...Թե ինչ զարգացում կունենա այս պատմությունը՝ ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ է, որ սա արդեն իսկ ցույց է տալիս, ըստ որում՝ ոչ առաջին անգամ, թե իրականում ինչով են զբաղված Հայաստանը ներկայացնող դիվանագետները կամ, այսպես կոչված, դիվանագետները արտերկրում: Եվ այս խնդիրը բնորոշ է Հայաստանի գրեթե բոլոր դեսպանություններին, որոնք իրականում դիվանագիտական աշխատանքի քողի տակ ընդամենը անձնական կամ կլանային բիզնես-ներկայացուցչություններ են:

Եվ այս իրողությունն է պատճառը, որ մենք պարբերաբար տարբեր միջազգային ատյաններում ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության շահերը ոտնահարող դիվանագիտական գործընթացների: Որովհետեւ մենք չունենք Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող դիվանագիտական կորպուս: Մենք ունենք առանձին դիվանագետներ, սակայն չունենք կորպուս, ինչի հետեւանքով մեծ հաշվով ջուրն է ընկնում նաեւ այդ դիվանագետների աշխատանքը: Այդ պատճառով էլ հակահայկական տարատեսակ զեկույցները սկսել են ջրառատ գետ հիշեցնել՝ իրենց անընդհատ խոսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ