Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան մեծանում են ճնշումները։ Օրեր առաջ Էջմիածնի ոստիկաններն իրենց գոհունակությունն էին հայտնում, թե «այո» քվեարկելու պարտադրանք չկա իրենց վրա։ Սակայն երեկ խոստովանում էին, որ բարեխիղճ մոլորության մեջ են եղել։

«Պարտադրանքը եթե միայն մեր ու մեր ընտանիքների նկատմամբ լիներ, էլի կհասկանայի, բայց պահանջն այլ է. ասում են՝ բացի ձեր ընտանիքի անդամներից, պետք է բերեք նաեւ հարեւան-բարեկամների անձնագրերը՝ մեկառմեկ նշելով այն տեղամասի հասցեն ու համարը, որտեղ քվեարկելու են նրանք»,-պատմեց ոստիկաններից մեկը։

«Ես ընտանիքիս անդամներին կարող եմ համոզել, տեղն եկած դեպքում՝ բացատրել, որ աշխատանքս կկորցնեմ, բայց հարեւանիս ո՞նց համոզեմ, որ «Այո» ասի: Հարեւանիս շատ պետքն է, թե վերադասս ոնց կվարվի իմ հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ