Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ Հայաստանում ստեղծվեց վարչական դատարանը, բոլոր պատասխանատուները հավաստիացնում էին, որ պետական կառույցների իրավական ակտերը քննելիս արդարադատության որակը կբարձրանա, քանի որ նոր դատարանը դրանում մասնագիտացած կլինի: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ, ինչպես Հայաստանի ցանկացած ոլորտում, լավ գաղափարը շատ կարճ ժամանակում կարողանում են «փչացնել»: Բավական է՝ մի փոքր ուսումնասիրել վարչական դատարանում վերջին տարիներին նշանակված երիտասարդ դատավորների ցանկը, պարզ կդառնա, որ դրանց մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր ազգականներ են:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գլխավոր հարկադիր կատարողի քեռու աղջիկը, տրանսպրոտի եւ կապի նախարարի փեսան, վանաձորի քաղաքապետի որդին դատավորներ են: Այլ դատական ատյանում «ոսկե զավակների» ներկայությունը գուցեեւ այդքան խնդրահարույց չլիներ, սակայն սա մի դատական ատյան է, որը կոչված է քննել նրանց հարազատների կողմից ստորագրված իրավական ակտերի դեմ բողոքները»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ