Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում . «Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը. «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։ Արա Աբրահամյանը մենակ է իջել ինքնաթիռից, սակայն օրվա երկրորդ կեսին գործարարների մեծ պատվիրակություն պետք է ժամաներ Հայաստան՝ եվրասիական տեղեկատվական կենտրոնի ամռանը կազմակերպվելիք ֆորումի նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ Արա Աբրահամյանը, ինչպես միշտ, կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ։

Ի դեպ, տնտեսական այդ «նախապատրաստություններին» զուգընթաց, Աբրահամյանն զբաղված է նաեւ հայաստանյան քաղաքական եւ մեդիա ոլորտում համախոհների հավաքագրմամբ։ Ընդ որում, այդ գործը նա կատարում է Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցված։ Ալամ աշխարհի հայերի միության նախագահն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել մի քանի կայքերի խմբագիրների հետ՝ իրեն եւ իր աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու համար, որովհետեւ առաջին ասուլիսի «տառապանքի փորձը» նրան ապացուցել է, որ հանպատրաստից հայաստանյան դաշտ մտնելն ականապատված տարածք ոտք դնելուն է հավասար, ուստի պետք է դաշտը պատրաստել նոր «մուտքի» համար։

Կայքերը, որոնց հետ համագործակցություն է սկսել Արա Աբրահամյանը, չցանկացան պատասխանել այս առնչությամբ իրենց ուղղված մեր հարցերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ