Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Երեւանի տարբեր համայնքներում սկսել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը: Մասնավորապես՝ խոսքը Նոր Նորքի 8-րդ եւ 9-րդ զանգվածների մասին է, որտեղ ընտրակաշառք բաժանողների մի քանի թիմ է միաժամանակ աշխատել:

Շենգավիթ համայնքում մարդկանց տներ են այցելել նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին աշխատող թաղային հեղինակությունների «ոտավորները», որոնք ցուցակագրել են մարդկանց՝ որպես «այո»-ի կողմնակիցներ:

Հեռախոսներ եւ ամանորյա սննդային տոպրակների խոստումներ են հնչել Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այստեղ «այո»-ի քարոզիչներն ավելի խորամանկ «տրյուկի» են դիմել: Նրանք բնակիչներին հայտնել են, թե ընտրատեղամաս գան-չգան՝ «այո»-ն անցած-պրծած է, իսկ ամանորյա տոպրակները ուղղակի նվեր են Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների համար:

Հավելենք, որ ընտրակաշառքից բացի մարդկանց խոստանում են հեռախոսներ նվիրել: Իրականում դրանք բաժանվում են՝ ապագայում հետ հավաքելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ