Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երեւանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլեւս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։

«ՀԺ»–ն անցյալ շաբաթ օրը գրել էր, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել եւ արտագաղթել է ԱՄՆ։ Նույն օրը shamshyan.com–ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ եւ միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»։ Իրականում «ՀԺ»–ն մեկ օր սխալվել էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա էլ պնդում է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել է ԱՄՆ։

Հակառակ պարագայում Երեւանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ