Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս «Իրավունքի» տեսախցիկն արձանագրել էր՝ ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը քվեարկում է բացակա գործընկերոջ՝ Տիգրան Ստեփանյանի փոխարեն: Ինչո՞ւ է պատգամավորը նման քայլի դիմել: Պարոն Ախոյանը պարզաբանեց. «Շնորհակալ եմ, որ ուշիուշով հետեւում եք ինձ: Դրանից ես ինձ միայն լավ եմ զգում: Երբ հաճախ տեսնում եմ, որ դուք վերեւում չեք (նկատի ունի ԱԺ-ի լրագրողների օթյակում-խմբ) սկսում եմ անհանգստանալ: Ես ընդամենը ձեռք գցեցի ջրի բաժակին: Ես չեմ քվեարկել»:

Պատգամավորին հիշեցրինք՝ Տիգրան Ստեփանյանն այդ օրը բացակա էր, սակայն քվեարկության արդյունքներն այլ բան են ցույց տալիս՝ նա երկու անգամ «կողմ» է քվեարկել, մեկ անգամ էլ՝ չի մասնակցել քվեարկությանը:

-Բայց իմ ջուրը վերջացել էր, ես նրա ջուրը վերցրի:

-Բայց մի քանի անգա՞մ:

- Չէ, ես մի անգամ բաժակը վերցրի, մի անգամ էլ՝ ջուրը: Մյուս անգամ Ձեզ կհարցնեմ:

-Հերքո՞ւմ եք, որ նրա փոխարեն եք քվեարկել:

-Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում: Ուրիշ թեմա փնտրեք, լուրջ թեմա:

-Չե՞ք կարծում, որ քաղաքական մշակույթը ուրիշի տեղը չքվեարկելու տարրական նորմը պահպանելուց է սկսվում:

-Կարծում եմ:

-Կհետեւե՞ք այդ նորմին:

-Անպայման, անպայման:

-Ի դեպ, վերջերս Ձեր սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը հայտարարել էր Ձեր սնանկ լինելու մասին:

-Չկա նման բան, ես չեմ սնանկանալու: Մենք աշխատող մարդիկ ենք, քիթներդ հեռու պահեք մեզանից, փակեք էդ թեման: Ընչազուրկներին խորհուրդ եմ տալիս հեռու մնան ինձնից: Բա ես էդ մա՞րդն եմ, որ սնանկանամ 2 մլն դրամի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ