Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի». ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգեւորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը։ Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսեւորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի՝ հենց սա՛ է։ Խնդիրները որպես պետություն եւ որպես անհատ քեզնից դուրս տեսնելու եւ դրսից փրկիչներ սպասելու հետ մեկտեղ մենք նաեւ ինչ-որ անիմաստ, կասեի նույնիսկ՝ անմեղսունակ պատրանքների մեջ ենք, թե կան ինչ-որ «լավ» ազգեր կամ պետություններ, որոնց «հայանպաստ» քաղաքականություն են վարում (կամ պիտի վարեն), եւ կան «վատերը», որոնց  ուշքն ա միտքը մեզ վնասելն  է։

Իրականում համաշխարհային քաղաքականության մեջ չկա «լավը» եւ «վատը», չկա հավատարմություն եւ դավաճանություն, չկա «նվիրվելն» ու «ծախելը»։ Պետությունների գործողությունները նման «բարոյական» գնահատականներից դուրս են։ Նրանց գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած հանգամանքները, այդ թվում՝  այլ ազգերին եւ պետություններին, հնարավորության դեպքում օգտագործում են՝ իրենց շահերն առաջ տանելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ