Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մենք երեկվանից Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը դարձանք, ու հինավուրց հայկական հարցրը նորից ռուս-թուրքական հարաբերությանների արանքում հայտնվեց, ահա դա շատ ավելլի հետաքրքիր է։ Ե՛վ հետաքրքիր է, ե՛ւ վտանգավոր։ Վտանգավոր, որովհետեւ դարեր շարունակ ռուս-թուրքական հարաբերությունները որքան էլ սրվել են, իրար տվել-կոտորել են, վերջում միեւնույն է, հաշտվել են, տուժողը հայերն են մնացել։

Ինչ կլինի այս անգամ դժվար է ասել։ Բայց, արդեն հասկանալի է, որ Հայաստանը, հայկական հարցը նորից կարող է մանրադրամ, կռվախնձոր դառնալ ռուս-թուրքական հարաբերություններում։

Ռուսական Սու–24–ը խփելուց հետո դեռ 2 օր չի անցել, բայց Ռուսաստանում հանկարծ հիշեցին, որ 1915թ. տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, Սոլովյովն ու Ժիրինովսկին արդեն քննարկում են, թե որ պահին հայերին թույլ տան ազատագրել Արեւմտյան Հայաստանը, հայերն անկապ տուժում են Թուրքիայի քաղաքականությունից։ Մի խոսքով, խիստ մտահոգված են մեր անցյալով, ներկայով ու հատկապես՝ ապագայով:

Այստեղ ինչպե՞ս չհիշես Վանո Սիրադեղյանի խոսքերը, որոնք նա ասել է դեռ ղարաբաղյան շարժման տարիներին: Մեջբերենք. «Ամեն տարի ապրիլի 24-ին իր թերթերում Եղեռնի մասին Մոսկվայից մի հոդված տպագրելու թույլտվություն մուրացող, երեք տարին մեկ այդ իրավունքը կիսատ-պռատ ստացող հայ ժողովուրդը միանգամից իսլամի հերն անիծելու ռենեսանս ապրեց:

... Չափներդ ճանաչեք, պարոնայք, Դուք ձեզ եւ ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ