Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը գնալով բրեժնեւյան ներկայություն է ապահովում Հայաստանում: Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ սկանդալների առիթ դարձած ԱԺ գործուղումների հարցով զբաղվում է ոչ թե խորհրդարանի խոսնակը, այլ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, որին հաջողվել է պատգամավորներին տրամադրել ԱԺ ղեկավարի դեմ, քանի որ արտասահման գործուղումներին ոչ այնքան պատգամավորներին, որքան աշխատակազմի անդամներին է ներգրավում:

Իսկ նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ 8-րդ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ էին մեկնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն չգիտես ինչու, ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ նրա տեղակալ Շարմազանովին:

ԱԺ-ում այդ հանդիպումն առիթ է տվել ենթադրությունների, որ Շարմազանովը դուրս է մղել Գրիգորիչին, եւ ԱԺ նախագահը ձեւական է իր պաշտոնում:

ԱԺ հասարակայնության եւ լրատվության բաժնի պետը մեր հարցին, թե ինչու է Շարմազանովը եւ ոչ Գրիգորիչը, պատասխանեց. «ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ: ԱԺ նախագահի հանդիպում նախատեսված չի եղել, քանի օր օրակարգում քննարկման ենթակա հարցեր չեն եղել: Առավել եւս, որ ՀՀ ԱԺ նախագահն ու Սերգեյ Նարիշկինը վերջին ամիսներին մի քանի անգամ հանդիպել են: Հավելեմ, որ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ