Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս երկու հետաքրքիր բիզնես-գործարք է կատարվել Երեւանի կենտրոնում։ Մեկը՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին պատկանող հայտնի սրճարանում՝ Կարապի լճին հարակից տարածքում, փայատեր է դարձել ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, ինչից հետո այստեղ նորոգում է արվել, «Վիվառո» է տեղակայվել։

Նկատելի է, որ ներդրում է կատարվել։ Մյուսը՝ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» խանութի երկրորդ հարկում գտնվող «Վերանդա» եւ հարակից սրճարանները ձեռք է բերել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Թեեւ չար լեզուներն ասում են, որ այս տարածքում Բեգլարյանը, որպես սեփականատեր, նոր մարդ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ