Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Եվ թեպետ ՀԱԿԿ գրասենյակը փորձում է լռություն պահպանել հիվանդության պատճառի եւ իր առաջնորդի առողջական վիճակի մասին, բայց մեր տեղեկությունների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ենթաստամոքսային գեղձի սրացման խնդիր է ի հայտ եկել:

Ի դեպ, հավելենք նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել է նրա որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը՝ Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որը որոշակի շրջանակների պնդմամբ՝ պետք է կայանար այս ամսվա վերջին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ