Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված, «հանցավոր խմբի» գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մանրամասները:

Նա նաեւ իրավապահներին է ներկայացրել, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ում հետ է հանդիպել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ եղել են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ: Արդյունքում, Սերժ Սարգսյանի մտերիմները դժվարանում են պատկերացնել, թե ինչպես կարող էին մարդիկ, որոնց իրենք ընկեր են համարել, ցանկանային, որ նախագահական ինքնաթիռը պայթեցվեր կամ համանման իրադարձություններ տեղի ունենային:

Արդյունքում ԱԱԾ-ն չգիտի ինչպես վարվել՝ բոլորին հետապնդե՞լ, թե մի մասի անունները չտեսնելու տալ: Ի դեպ, այս գործով լրագրողներ էլ են հարցաքննվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ