Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իջեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին իրականացվում է «Գազել» մակնիշի մեքենաներով: Այս երթուղին սպասարկող ընկերության տերը Վարուժան Կարապետյանն է, ում Տավուշի մարզում «հերոս» են կոչում:

Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985 թ. Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկը գործարկելու եւ դրա հետեւանքով բազմաթիվ զոհերի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մոտ 18 տարի Ֆրանսիայի բանտերից մեկում կրելով պատիժը՝ նա ներման է արժանացել, ապա ազատ արձակվելով՝ 2001-ին տեղափոխվել Հայաստան:

Իջեւանի տաքսիստներից տեղեկացանք, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայանում Վ. Կարապետյանի մարդիկ չեն թողնում, որ տաքսիստները ուղեւոր վերցնեն: Այդ արգելքը հատկապես խիստ է Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում: Իջեւանի տաքսիստների վկայությամբ՝ այդ արգելքին չենթարկվող տաքսիստներին ծեծի ենթարկելու դեպքեր են եղել: Նրանց խոսքով՝ Երեւանի Հյուսիսային ակվոտկայանում հանրապետության այլ վայրեր մեկնող տաքսիստներն ազատ կերպով ուղեւոր են վերցնում, նրանց հանդեպ ոչ ոք արգելքներ չի հարուցում: Ուղեւորն ինքն է որոշում օգտվել միկրոավտոբուսային երթուղուց, թե ավելի թանկ վճարով՝ տաքսի ծառայությունից:

Միայն «հերոսին» պատկանող գծի դեպքում՝ են տաքսիստներին ավտոկայանի տարածքից հեռու վանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ