Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել, որ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնի իջեցման եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի անհետացման պատճառը մի քրեական գործով «պրոմըխն» է:

Ասում են, թե ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ. Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։ Այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով: Թե որ գործով եւ ինչ վրիպում են թույլ տվել համակարգի հնաբնակները, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ իմացանք:

Պարզվում է՝ այդ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին՝ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը: Նա, ի դեպ, լարված հարաբերություններ ունի Ուզունյանի հետ, եւ այժմ չի բացառվում, որ վերջինիս պաշտոնանկությունից հետո դառնա դատարանի նախագահ: Իսկ Տիգրան Սահակյանի պաշտոնը, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, կզբաղեցնի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ